Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

Էրդողանը կայցելի՞ Սիմֆերոպոլ

Էրդողանը կայցելի՞ Սիմֆերոպոլ
22.03.2019 | 01:34

Ուղիղ մեկ ամսից` ապրիլի 21-ին Ղրիմում կբացվի չափերով ամենամեծ մզկիթը: Այդ մասին գրում են ռուսական լրատվամիջոցները:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին արդեն հրավիրել է Սիմֆերոպոլ`ներկա գտնվելու Ջումա մզկիթի բացման արարողությանը: Ըստ Sputnik-ի թուրքական ծառայության` Էրդողանը իր ռուս գործընկերոջը դրական պատասխան է տվել:


Նախատեսվում է, որ այն դառնալու է Ղրիմում մուսուլմանների ամենամեծ և ամենատարողունակ աղոթավայրը:
Այսօր ՌԴ Պետդումայի պատգամավոր Նատալյա Պոկլոնսկայան հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ղրիմ այցելելու դեպքում կսիրահարվի թերակղզուն և կկարողանա սեփական աչքերով տեսնել այնտեղի իրավիճակը:
«Ղրիմն անհնարին է չսիրել»,- ասել է Պոկլոնսկայան:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1068

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ